top of page

«Գող Բջեն» եւ «Տեցիկը» ազատվեցին բանտից, իսկ Արեգնազ Մանուկյանը նստած է

  • 1 hour ago
  • 1 min read


Երկու ամիս առաջ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ քրեական հեղինակություն «Գող Բջեն» եւ «Տեցիկը» ձերբակալվել են։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Վ.Հ.-ն Ա.Հ.-ին հրահանգել է պատժել «Գոջո» մականունով հայտնի Ս.Պ.-ին՝ նրան քրեական միջավայրում վարկաբեկված անձ ներկայացնելու համար։ Նրանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, իսկ դատարանում կալանավորելու միջնորդություններ են ներկայացվել։ «Գող Բջեն» Վարդան Հարությունյանն է, իսկ «Տեցիկը»՝ Արթուր Հարությունյանը։


«Հրապարակ»-ին հայտնի է դարձել, որ քրեական հեղինակություններին օրերս դատարանն ազատել է բանտային կալանքից։ Նախաքննական փուլում նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանքը, իսկ գործը դատարանում հայտնվելուց անմիջապես հետո՝ օրեր առաջ, դատարանը փոխել է նրանց խափանման միջոցը՝ կիրառելով տնային կալանք։





 
 
1/2870
bottom of page