Ես հասկացա, որ ինձ դժվարագույն օրեր է սպասվում. Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ականին
- 2 days ago
- 1 min read

«Ըստ ձեզ ՀՀ-ում կա՞ն մարդիկ, ովքեր վերջին շրջանում կալանքի մեջ են՝ միայն ու միայն պայմանավորված իրենց քաղաքական հայացքներով։ Այսինքն, եթե այդ մարդիկ այլ քաղաքական հայացքներ ունենային՝ հնարավո՞ր է կալանքի մեջ չգտնվեին»,- ԱԺ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց .«Քաղաքական պատճառներով մարդ չեմ տեսել նստած, որովհետև ձեր մատնանշած մարդկանց հարցազրույցներին միշտ հետևում եմ, իրենք ավելի քիչ են խոսում, որ իրենք քաղհալածյալներ են, քան՝ այստեղ դուք։ Մանդատագողությունից եք խոսում, ես մինչև այս պահը չեմ լսել, որ այն ուժը որին վերագրում եք այն, այդ մասին մի բան ասած լինեն»։
Մեսրոպ Մանուկյանը տարակուսեց լսած պատասխանից և Գաբրիելյանին առաջարկեց.
«Որ ասում եք, ոչ մեկը չի խոսել մանդատագողության խնդրից, խորհուրդ կտամ լսել Արման Աբովյանին, Իվետա Տոնոյանին, Նորա Առուստամյանին ու շատ-շատ ԲՀԿ անդամների»։
«Հայաստան» խմբակցության պատգամավորը չհամաձայնեց իր՝ նախկինում արած հայտարարությանը բերած հակափաստարկին, թե նարկայում դիզվառելիքը թանկ է։ Հիշեցնենք, որ Մեսրոպ Մանուկյանը Երևանի քաղաքապետարանի որոշման համար է հրապարակել, որից երևում է, որ այդ օրվա դրությամբ մանրածախ շուկայում 510 դրամ վաճառվող դիզվառելիքը, քաղաքապետարանը մեծածախի 545 դրամով է գնել։
«Ես հասկացա, որ ինձ դժվարագույն օրեր է սպասվում... Կրկնեմ՝ օրվա կուրսով դիզվառելիքի գինը եղել է 510 դրամ, դուք գնել եք 545 դրամով»,-կրկնեց Ընդդիմադիր պատգամավորը։




















