Չինական մարդանման ռոբոտը գերազանցել է 100 մետր վազքի ռեկորդը՝ այն ավարտելով 9.32 վայրկյանում
- 6 hours ago
- 1 min read

Չինական մարդանման ռոբոտ Lightning-ը գերազանցել է 100 մետր վազքի ռեկորդը՝ այն ավարտելով 9.32 վայրկյանում, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Երկրորդ համաշխարհային մարդանման ռոբոտների խաղերից առաջ Honor-ի Lightning ռոբոտը 100 մետրը վազել էր 9.32 վայրկյանում՝ զարգացնելով 14.5 մետր վայրկյան առավելագույն արագություն։
Տղամարդկանց 100 մետր վազքի ռեկորդը սահմանվել է 2009 թվականին ճամայկացի մարզիկ Ուսեյն Բոլտի կողմից, ով այն ավարտել է 9.58 վայրկյանում։
Երկրորդ համաշխարհային մարդանման ռոբոտների խաղերը անցկացվում են Պեկինում օգոստոսի 22-ից 26-ը։




















