top of page

Զովաբեր բնակավայրում հոսանքահшրման հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը մшհացել է

  • 1 day ago
  • 1 min read


Օգոստոսի 30-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Զովաբեր բնակավայրում հոսանքահարման հետևանքով «Հրազդան» բժշկական կենտրոն բուժօգնության են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը մահացել է։



Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում քրեական ու համայնքային ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Գուրգեն Վ․-ն է, իսկ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Արսեն Բ․-ն, ով գտնվելիս է եղել վերակենդանացման բաժանմունքում։



Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է նաև, որ օգոստոսի 30-ին՝ ժամը 15։40-ի սահմաններում, Գուրգեն Վ․-ն և Արսեն Բ․-ն Զովաբեր բնակավայրով անցնող Հրազդան գետից փորձել են 220 վոլտ սնուցման լարումով ձուկ որսալ, ինչի հետևանքով հոսանքահարվել են։



Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 
 
1/2907
bottom of page