top of page

Գնդեվազ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեhի տարածումը դեպի տան բնակելի հատվածներ

Nov 9, 2025
1 min read

Նոյեմբերի 9-ին, ժամը 11։07-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գնդեվազ գյուղում այրվում են անասնագոմի տանիք և կուտակած անասնակեր, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի և տանը կից անասնագոմի տանիքներում։

Այրվել են անասնագոմի տանիքը, տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասնակի, 100 հակ անասնակեր, 10 հատ արևային կայան և կենցաղային իրեր։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տան բնակելի հատվածներ և հարակից անասնագոմ։

 
 
1/2990
bottom of page