«Վենեսուելայում ռազմական միջամտությունը վերջ կդնի Թրամփի կարիերային». Մադուրո
Nov 18, 2025
1 min read

Վենեսուելայի վրա ռազմական հարձակումը կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «ամենամեծ սխալը» և նրա քաղաքական ապագայի վերջը, հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում գործում են ազդեցության խմբեր, որոնք փորձում են դրդել Թրամփին էսկալացիայի, և այս ճնշումը կարող է լինել նրա ամենամոտ շրջապատի կողմից, ովքեր «արդեն հաշվարկներ են անում Թրամփից հետո սկսվող դարաշրջանի հետ կապված»։




















