top of page

Ազատանում 36-ամյա վարորդը «Mercedes»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա վիրшվոր

Nov 19, 2025
1 min read

Երեկ՝ նոյեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա Մ1 ավտոճանապարհի Ազատան գյուղի վարչական տարածքում Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Ստեփան Գ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտամիջյան հատվածում, հայտնում է Shamshyan.com-ը։



Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։



Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։



Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։



Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 
 
1/2990
bottom of page