Վերին էշելոններում գտնվողների ապազգային դիրքորոշումները միասին վերցրած՝ չեն կարող ստվերել հայրենիքի պաշտպանի առաքելությունը. Տիգրան Աբրահամյան
Oct 16
1 min read

«Արտաքին քաղաքականությունը, պետական գաղափարախոսությունը, վերին էշելոններում գտնվողների ապազգային դիրքորոշումները միասին վերցրած՝ չեն կարող ստվերել հայրենիքի պաշտպանի առաքելությունը, հատկապես երբ դա ուղեկցվել է նահատակությամբ»,-գրում է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, շարունակելով.
«Անկախ պատերազմի արդյունքներից, տարածաշրջանում գեոպոլիտիկ ցունամիներից ու միջազգային արձագանքներից՝ հստակ մոտեցումը մեկն է՝ երկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է:
Փառք հայրենիքի պաշտպանին, հավերժ փառք մեր նահատակներին»:




















