top of page

Դիմել եմ Գլխավոր դատախազին՝ պահանջելով ուսումնասիրել «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեությունը և առերևույթ հանցանքի հատկանիշների առկայության դեպքում նախաձեռնել քր․ վարույթ․ Արամ Սարգսյան

1 day ago
1 min read

Այսօր դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ պահանջելով ուսումնասիրել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությունը 2008–2026 թվականներին և առերևույթ հանցանքի հատկանիշների առկայության դեպքում նախաձեռնել քրեական վարույթ։ Այս մասին գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Դիմելու հիմքերից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականին ՀԿԵ-ում շուրջ 60 միլիոն դոլարի չարաշահումների վերաբերյալ հրապարակային հայտարարությունն է։ Միաժամանակ պահանջել եմ ուսումնասիրել երկաթուղային ենթակառուցվածքների ապամոնտաժման, բեռնափոխադրումների ծավալների և աշխատակիցների թվի կրճատման հանգամանքները։

Ակնկալում եմ, որ կուսումնասիրվեն հնարավոր խախտումները, կպարզվեն պետությանը պատճառված նյութական վնասի չափն ու պատասխանատու անձինք, իսկ վնասի հաստատման դեպքում կձեռնարկվեն դրա հատուցմանն ուղղված օրենքով նախատեսված միջոցները։

Հայաստանի երկաթուղին պարզապես բիզնես չէ․ այն մեր երկրի տնտեսական անվտանգության և տարանցիկ ներուժի կարևորագույն բաղադրիչներից է։ Պետական գույքի կառավարման ընթացքում հնարավոր չարաշահումները պետք է բացահայտվեն, իսկ պետությանը պատճառված վնասը՝ վերականգնվի։

Հ.Գ.Արձագանքների բաժնում կարող եք ծանոթանալ ամբողջական նյութին»,-գրել է նա։


 
 
1/2990
bottom of page