Մենք Թուրքիայի հետ հարաբերություններն սկսել ենք զրոյական կետից. Փաշինյան

Ըստ էության, մենք Թուրքիայի հետ հարաբերությունները սկսել ենք զրոյական կետից, ըստ էության, սա նոր հարաբերություններ հաստատելու հնարավորություն է, և սա մեր երկրների շահերից է բխում։ Այս մասին Էրդողանի հետ հանդիպումից առաջ Թուրքիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2021-2022թթ. քննարկման արդյունքում մենք եկանքհետեւյալ եզրակացության. եթե մենք ստանձնենքայս օրակարգը, պետք է հավատանք, որ դահնարավոր է եւ իրագործելի, հակառակ դեպքումկստացվի, որ մենք խաբում ենք ինքներս մեզ, սխալուղերձ ենք հղում մեր հանրությանը, սխալ ուղերձ ենքհղում մեր միջազգային գործընկերներին, սխալուղերձ ենք հղում Թուրքիային, եւ սա արդեն շատվատ սկիզբ է։ Ուստի մենք պետք է հավատանք այն բանին, որ դա իրականանալի խնդիր է»,- ավելացրել է նա։
Նրա խոսքով՝ ներկա քննարկումն իրականում սկսվելէ 2022թ. Պրահայում Թուրքիայի նախագահԷրդողանի հետ առաջին հանդիպումից, որից հետոՀայաստանի եւ Թուրքիայի միջեւ սկսվել է հատուկներկայացուցիչների երկխոսություն, ապա ակտիվշփումներ են սկսվել արտաքին գործերինախարարների միջեւ։
«Անցյալ տարի Նյու Յորքում ես հանդիպում ունեցաԹուրքիայի նախագահի հետ։ Այս ընթացքում մենք միքանի հեռախոսազրույցներ ունեցանք, եւ, իհարկե, սա շատ կարեւոր հանգրվան է։
Ի՞նչ է փոխվել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւհարաբերություններում։
Շատ էական բան, քանի որ մի քանի տարի առաջ, եթե մենք անհրաժեշտություն ունեինքպարզաբանելու Թուրքիայի դիրքորոշումը այս կամայն հարցի վերաբերյալ, կամ եթե Թուրքիանցանկանում էր պարզաբանել Հայաստանիդիրքորոշումը այս կամ այն հարցի վերաբերյալ, երկուկողմերն էլ պետք է փորձեին դա անել երրորդերկրների միջոցով։
Ես կարեւոր եմ համարում, որ մենք բավական երկարժամանակ ուղիղ շփումներ ենք ունեցել Թուրքիայիհետ, եւ սա անհրաժեշտ եւ կարեւոր պայման է, որպեսզի մենք փորձենք ձեւավորել որոշակիօրակարգեր եւ քննարկումներ անցկացնել։ Եսնկատի չունեմ միայն այն հանդիպումները, որոնքանցկացվում են երկկողմ մակարդակով։ Իտարբերություն նախորդ ժամանակահատվածի, մերշփումները Թուրքիայի հետ այժմ շատ ինտենսիվ են։
«Մեր քննարկումները որոշակի ազդեցությունկունենան հետագա իրադարձություններիզարգացման վրա եւ նոր թափ կհաղորդենհայ-թուրքական հարաբերություններին։
Մենք պարտավոր ենք այս հարաբերությունները ձեւակերպել որպես Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ միջպետական հարաբերություններ, թեեւ հանրային ոլորտում մենք շարունակում ենք խոսել հայ-թուրքական հարաբերությունների մասին»,- նշել է Փաշինյանը։




















