Ամբողջ գիշեր դրամահավաքը շարունակվել է
Mar 11
1 min read

Քիչ առաջ դերասան Գոռ Հակոբյանն իր որդու համար կազմակերպված դրամահավաքի ընթացքի մասին պատմել է, որ այն շարունակվում է նույն ակտիվությամբ։
«Ամբողջ գիշեր դրամահավաքը շարունակվում էր, և այժմ էլ չի դադարել: Ամեն վայրկյան ստանում եմ հաղորդագրություններ և գումարներ՝ ինչի համար մեծ շնորհակալություն եմ հայտնում», – գրել է նա իր ինստագրամյան սթորիում։ Գոռ Հակոբյանը նաև հայտնել է, որ հաշվեհամար է բացել ռուսական ռուբլով։




















