top of page

Ծառուկյանը չի պատրաստվում կանգ առնել. հայտնի է հայ մարտիկի հաջորդ մենшմարտի օրը

  • Mar 14
  • 1 min read


Hype Fighting լիգայի ղեկավար Արմանդ Մարտիրոսյանը հայտնել է, որ UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համարը զբաղեցնող Արման Ծառուկյանն արդեն ապրիլի 8-ին գրեփլինգի գոտեմարտ կանցկացնի կազմակերպության մրցաշարում։

Հայ մարտիկի մրցակիցը կլինի Misfits լիգայի կիսածանր քաշային կարգի չեմպիոն, ամերիկացի Դիլոն Դենիսը։

​«Արդյո՞ք Արմանը հաջորդ գոտեմարտը կանցկացնի Hype FC-ի շրջանակում արդեն ապրիլի 8-ին Սան Պաուլոյում։ Այո, և 99,9 տոկոս հավանականությամբ նրա մրցակիցը կլինի Դիլոն Դենիսը»,- նշել է Մարտիրոսյանը Red Corner MMA YouTube-յան ալիքին տված հարցազրույցում։

 
 
bottom of page