top of page

Երևանի թիվ 117 դպրոցին հարակից փողոցում ճանապարհը լցված է կեղտաջրով. գարշահոտը հասնում է նույնիսկ դասասենյակներ. քաղաքացիներն ահազանգում են

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 17
  • 1 min read
ree

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, հերթական անգամ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ֆանարջյան փողոցում կեղտաջրերը դիտահորից դուրս են գալիս և հոսում ճանապարհով մեկ՝ անհարմարություններ ստեղծելով այդ վայրում գտնվող Երևանի Կոստան Զարյանի անվան թիվ 117 հիմնական դպրոցի և հարևանությամբ գտնվող մեծ թվով սեփական տների բնակիչների համար: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:



Բնակիչները նշել են. «Քանի տարի է՝ էս գարշահոտ, հակասանիտարական վիճակն է: Քանի տարի է՝ կեղտը դիտահորերից դուրս է գալիս ու հոսում մի քանի կիլոմետր շառավղով: Մեռանք զանգելով Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, «Վեոլիա ջուր», բայց ոչ մի դրական պատասխան: 


 


Եթե առաջ գոնե պատասխանում էին մեր զանգերին, հիմա նույնիսկ չեն էլ պատասխանում:  Երևի մեր համարները իրենց մոտ ֆիքսված ա, տեսնում են՝ մենք ենք, չեն պատասխանում: Մենակ մեր բազմաթիվ զանգերին արձագանքել է և ինչ հնարավոր է եղել, արել է՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը:


 


Նույնիսկ 4-5 անգամ իր միջոցներով է խնդիրը լուծել: 



Մաքրել է տվել դիտահորերը, ճանապարհն է հատուկ քսանյութերով լվանալ տվել ու որոշ ժամանակ անց նորից դիտահորերից կեղտը դուրս է թափվել:


 


2 օր ա՝ էս ահավոր վիճակն ա, երեխաները դասի են գալսի էս կեղտաջրի միջով:


 


Էլ չենք ասում, որ հոտը մինչև դասասենյակներ զգացվում է: 



Չգիտենք, էլ հույն չունենք ո՛չ Երևանի քաղաքապետարանից, ո՛չ «Վեոլիա ջրից»:


 


Մեկա՝ երկուսն էլ ասես ձեն-ձենի տված լինեն ու չեն էլ փորձում հարցը լուծել:


 


Էս գարշահոտ, հակասանիտարական վիճակը ինչքան ա պահպանվելու՝ մենք էլ տեղյակ չենք»:

 
 
1/2409
bottom of page