top of page

Անունս չտաս, եթե իմ մասին մի բան ասես, ես քո մասին լիքը բան կպատմեմ. Լևոն Հարությունյանը` Արտակ Սարգսյանին

May 24
1 min read


Դերասան Լևոն Հարությունյանը անդրադարձել է իր «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունից դուրս գալուն և դիմել այդ կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանին։

Նա նշել է, որ ոչ թե ինքն է ցանկացել մտնել կուսակցության նախընտրական ցուցակ, այլ Սարգսյանն է իրեն խնդրել ներառվել ցուցակում։

«Ես կյանքում որևէ ցուցակ էլ չեմ մտնի։ Դուք ինձ դաս տվել եք, որի համար ես ձեզ շնորհակալություն եմ ասում։ Հիշում եք, որ ոչ թե ես եմ ձեզ խնդրել, այլ դուք եք ինձ խնդրել, որ ես մտնեմ ցուցակ։ Գիտեք ինչի՞, որովհետև դուք մարդու պակաս ունեք, չեք կարողանում ցուցակը լրացնեք, նույնիսկ դուք ինձ դրդում էիք, որ ցուցակ բերեմ շատ ճանաչված հայտնի մարդկանց ու փառք Աստծո, որ դա տեղի չունեցավ, ու այդ մարդիկ ինձնից ավելի խելացի ու ավելի ճիշտ անալիզ անողներ են, որ հրաժարվեցին։



Կխնդրեմ սրանից հետո, երբ որ իմ մասին խոսակցություն կլինի, պարոն Սարգսյան, կամ շրջանցեք, մի քննարկեք այդ թեման, որովհետև երբ ինձ հարց տվեցին, ինչի դուրս եկաք՝ ես ձեր մասին վատ բան չեմ ասել, ասել եմ՝ ամեն մարդ պիտի զբաղվի իր գործով, ես հիմա չգիտեմ դուք ձեր գործով եք զբաղվում, թե չէ, բայց դա մի մեծ փուչիկ էր, որը կամ պայթել է, կամ պայթելու ճանապարհին է։

Մյուս անգամ շրջանցեք, անցեք, երբ իմ կամ Արիաննա Հովսեփյանի անուն - ազգանունը կտան, ուղղակի շրջանցեք, անցեք, աշխատեք բան չասել, որովհետև երբ մի բան ասեք, մենք դրա դիմաց լիքը բան ունենք ասելու։ Չենք ուզում ձեզ ցավացնել»,-ասել է դերասանը։

 
 
1/2990
bottom of page