ՀԱՀ-ում գնդակահարել են բռնցքամարտի աշխարհի նախկին կրկնակի չեմպիոն Զոլանի Տետեին
- 9 hours ago
- 1 min read

Բռնցքամարտի աշխարհի նախկին կրկնակի չեմպիոն Զոլանի Տետեն գնդակահարվել է իր տան մոտ՝ ՀԱՀ-ում Կու-Գոմպո քաղաքի մերձակայքում գտնվող Մդանցանեում։ Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ մոտ 18:30-ին, հաղորդում է SABC News-ը։
Տետեն 38 տարեկան էր։ Բռնցքամարտիկը պատրաստվում էր վերադառնալ պրոֆեսիոնալ ռինգ՝ հակադոպինգային կանոնները խախտելու համար սահմանված չորսամյա որակազրկումից հետո։
Տետեն աշխարհի չեմպիոն էր դարձել IBF վարկածով՝ առաջին թեթևագույն քաշային կարգում, և WBO վարկածով՝ թեթևագույն քաշային կարգում։ Նա նաև տիտղոսային մենամարտում ամենաարագ նոկաուտի ռեկորդակիրն է. 2017 թվականին նա ընդամենը առաջին ռաունդի 11-րդ վայրկյանին նոկաուտի էր ենթարկել Սիբոնիսո Գոնյային։
Մարզիկի մահը հաստատել է նրա մենեջեր Մլանդելի Տենգինֆենեն։ Սպանության հանգամանքներն առայժմ չեն հաղորդվում։




















