top of page

Արմավիրում «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը և հայտնվել դաշտում․ կան տուժածներ

Nov 15, 2025
1 min read

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում էShamshyan.com-ը, ժամը 15։55-ի սահմաններում Արևիկ-Տանձուտ գյուղերն իրար կապող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Վյաչեսլավ Պ․-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը և հայտնվել դաշտում։



Վթարի հետևանքով վարորդը և ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Դիանա Պ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։



Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 
 
1/2990
bottom of page