top of page

Սիրիայի նախկին նախագահին թունավորել են ՌԴ-ում

Oct 2, 2025
1 min read

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին թունավորել են ՌԴ-ում։

Այս մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնին (SOHR):


Նրա վիճակը ներկայումս կայուն է։ Ասադը սեպտեմբերի 29-ին դուրս է գրվել Մոսկվայի ծայրամասում գտնվող հիվանդանոցից։ Աղբյուրի տվյալներով՝ մինչ Ասադը հիվանդանոցում էր, միայն նրա եղբայր Մահիրին և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Մանսուր Ազզամին էր թույլատրվել այցելել նրան։

«Գործողությունն իրականացրած կողմը պլանավորել էր անհարմար վիճակի մեջ դնել Մոսկվային և մեղադրել նախկին նախագահի սպանության մեջ», - նշել է աղբյուրը։

 
 
1/2990
bottom of page