Չեք նկտաում տարիներով բոլորի տուն-տեղի մասին, ֆեյքերով, հայհոյանքներով ամենագարշելի երևույթներ տարածող հայտնի անձին. Վարդևանյան

«Ամենամեծ խնդիրն առաջանում է, երբ կա երկակի ստանդարտ, այն ամենամեծ պատճառներից է, որ մեր երկրում կա այսքան մեծ պառակտվածություն»,- իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով, եթե ԱԺ նախագահը երկակի ստանդարտի փոխարեն օբյեկտիվ ստանդարտ կիրառեր, որևէ լարվածություն չէր լինի։
«Երբ գործընկերները խոսում են «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի մասին, բայց չեն նկտաում տարիներով բոլորի տուն-տեղի մասին, ֆեյքերով, հայհոյանքներով ամենագարշելի երևույթներ տարածող հայտնի անձին, ով գալիս այս ամբիոնից ելույթ ունենալուց միայն սադրում է, որ դրանից բավականություն ստանա և դրան որևէ գնահատական չի տրվում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ ակնարկելով ՔՊ-ական Տարոն Չախոյանին։
Նա տարակուսեց, որ «թալան» բառի համար ՔՊ-ականները կարող են վիրավորական արտահայտություն անել, ինչն արգելված է օրենքով։
Խայտառակություն անվանելով քննիչ հանձնաժողով ձևավորելու նախաձեռնությունը՝ Վարդևանյանը նշեց. «Եկեք ստեղծենք դատական ակտերի գնահատակ տվող քննիչ հանձնաժողով, կոնկրետ դատական ակտերի։ Եկեք Մնացական մարտիրոսյանների, Մասիս մելքոնյանների դատական ակտերի գնահատման և բեկանման քննիչ հանձնաժողով ստեղծենք։ Սա խայտառակություն է և ԱԺ նախագահի գործողության հետևանք»։




















