top of page

Օշականցիները Քասախ գետում որոնում են 18 օր առաջ անհետ կորած համագյուղացուն

Jun 20
1 min read


Ոստիկանությունը մեկ շաբաթ առաջ հայտարարություն էր տարածել, որ որպես անհետ կորած որոնվում է 1964 թվականին ծնված Կարապետ Մարգարյանը։ Ով դուրս է եկել Օշական գյուղի իր բնակարանից և չի վերադարձել: «Հրապարակ»-ի հետ զրույցում Օշականի վարչական ղեկավար Գևորգ Հովսեփյանը հայտնեց, որ հարազատների խոսքով տղամարդն անհետ կորած է համարվում հունիսի 2-ից։ «Դեռ որևէ նորություն չկա, հենց այս պահին էլ որոնում են, տանից դուրս է եկել ու չկա։ Մի քիչ առողջական խնդիրներ ուներ, ինսուլտ տարած էր։ Գյուղացիներից էլ են միացել որոնողական աշխատանքներին, Կարապետ Մարգարյանի ընտանիքի հարազատներն են եկել՝ քրոջ եղբոր տղաները, Քասախ գետում են փնտրել, դեռ որևէ հետք չեն գտել»։



Հարցին՝ ինչո՞ւ են հատկապես գետում որոնում՝ Հովսեփյանը նշեց․ «Նախորդ տարիների համեմատ այս տարի Քասախ գետը ավելի վարար է, իսկ գետն իրենց տանը շատ մոտ է, կարելի է ասել կպած է տանը»։



 
 
1/2990
bottom of page