44-օրյա պատերազմի մասնակից ադրբեջանցին «ջիների» և «շեյթանների» պատճառով սպшնել է մորը և դшնակшհարել կնոջը
- 13 hours ago
- 2 min read

Գանձակի ծանր հանցագործությունների դատարանում ավարտվել է 39-ամյա Էմին Վելիևի գործի լսումը, որը մեղադրվում է սեփական մոր սպանության և կնոջ սպանության փորձի մեջ։
Հետաքննությունը պարզել է, որ Վելիևը կրոնափոխ էր եղել և վաղուց պահանջում էր, որ իր մայրը՝ Զոյա Ախմեդովան, և կինը՝ Ժալի Յոլչուևան, խստորեն պահպանեն կրոնական ծեսերը: Կանայք հրաժարվել են ենթարկվել, ինչը մեծացրել է ընտանիքում լարվածությունը: Ինչ-որ պահի Վելիևը որոշել է սպանություն կատարել։
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 31-ի գիշերը: Ընտանիքի անդամների միջև կրկին կոնֆլիկտ է բռնկվել: Չկարողանալով զսպել իրն՝ երեխաների աչքի առաջ Վելիևը մի քանի անգամ դանակահարել է կնոջը: Մայրը փորձել է պաշտպանել հարսին և խլել դանակը, բայց ինքն է դարձել հարձակման զոհը: Նա մահացել է դեպքի վայրում ստացած վերքերից: Դեպքից հետո Վելիևը փորձել է փախչել, բայց շուտով ձերբակալվել է: Հարցաքննության ժամանակ նա մասամբ խոստովանել է իր մեղքը՝ պնդելով, որ չի հիշում մանրամասները և որ այդ գիշեր «ինքը չէր»: Նա միջադեպի մեջ մեղադրել է որոշակի «ջիներին» և «շեյթաններին»: Ձերբակալության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել են թմրանյութեր: Նա խոստովանել է, որ մոտ հինգ տարի դրանք օգտագործել է ՝ ուժեղ գլխացավերի պատճառով, և նույնիսկ տանը թմրանյութեր է աճեցրել՝ դրանք չգնելու համար։
Մեղադրյալի կինը դատարանում ցուցմունք տվեց, որ ամուսինը կեսգիշերին արթնացրել է իրեն և սկսել դանակահարել։ Երեխաներն ու սկեսուրը աղմուկից վազել են օգնության, բայց Վելիևը չի կանգնել։
Յոլչուևան նաև հայտնել է, որ ողբերգությունից մի քանի ժամ առաջ ամուսինը ծեծել է իրեն, և ինքը կապ է հաստատել նրա հարազատների հետ՝ ասելով, որ բժշկական օգնության կարիք ունի։
Ընտանիքը երկար ժամանակ ապրել է Նովոչերկասկում, իսկ 2010 թվականին վերադարձել է Գորանբոյի շրջանի Ֆախրալի գյուղ։ Վելիևը մասնակցել է 44-օրյա պատերազմին, վիրավորվել է ոտքից, ստացել ծանր ուղեղի ցնցում և հաշմանդամ դարձել։ Վերադառնալուց հետո նրա վարքագիծը կտրուկ փոխվել է. նա հաճախ նյարդային էեղել, ագրեսիվ, իսկ երբեմն լաց էր լինում երեխայի պես։ Նա բազմիցս բուժվել է տարբեր բժշկական հաստատություններում, այդ թվում՝ Մաշտագա գյուղի մասնագիտացված հիվանդանոցում։
Դատարանը Էմին Վելիևին մեղավոր է ճանաչել և դատապարտել 18.5 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի բանտում։




















