Բլոգեր «Թու-թու-թու Լավա»-ի՝ համացանցով տարածած գովազդի կեղծ լինելու մասին ոստիկանությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել. նյութերը փոխանցվել են քննչական բաժին
- 9 hours ago
- 1 min read

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ մի քանի քաղաքացիներ, այդ թվում Ռուսաստանի Դաշնությունից, ՀՀ Ներքին գործերի նախարարություն ահազանգեր են հնչեցրել, որ «Թու-թու-թու Լավա» մականվան բլոգեր Էրիկ Շահբազյանը սոցիալական ցանցերի միջոցով կեղծիք է տարածում և խաբում հիվանդներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ ահազանգողների՝ Է․ Շահբազյանը սոցիալական ցանցերով գովազդում է դեղամիջոց, որը կեղծիք է, խաբեություն, և այդ կերպ հիվանդներին մոլորեցնում է։
Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում խարդախության հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։




















