Եգիպտոսը ԱԱ-ում «կորցրեց» Սալահին
- 12 hours ago
- 1 min read

Եգիպտոսի ազգային հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը վնասվածք է ստացել 2026 թվականի Աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրի՝ Իրանի հավաքականի դեմ խաղի ժամանակ։
euro-football.ru-ի հաղորդմամբ, աստղային հարձակվողը փոխարինվել է երկրորդ խաղակեսի սկզբում։ Սալահի՝ դաշտը լքելուց հետո Եգիպտոսի բժշկական անձնակազմը վիրակապել է նրա վնասվածք ստացած ոտքը։
Աֆրիկյան հավաքականը ապահովել է իր տեղը Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլում։
Աշխարհի առաջնությունը տեղի է ունենում հունիսի 11-ից հուլիսի 19-ը Հյուսիսային Ամերիկայի երեք երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։




















