4 տարի պահանջվեց, որ իշխանությունը կամ կշտանա, կամ հասկանա, որ չարիք է գործել․ Նաիրի Սարգսյան
- 19 hours ago
- 1 min read

«Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը 168TV-ի «ՕրաԽնդիր» հաղորդման ընթացքում նշել է, որ դեռևս 2022 թվականին, երբ ընդունվում էր անկանխիկ գործառնությունների մասին օրենքը, բանավեճի ժամանակ կետերով անդրադարձել է, թե ինչ է տեղի ունենալու։
Մասնավորապես, որ 1․5-ից մինչև 5 տոկոսի շրջանակներում ապրանքների և ծառայությունների սակագներն աճելու են, որովհետև բանկերը դառնալու են փողի շրջանառության «մոնոպոլ» դիրք զբաղեցնող, և իրենք են թելադրելու փոխանցումների միջնորդավճարների չափը․
«Մոտավորապես 4 տարի պահանջվեց, որպեսզի իշխանությունը կամ կշտանա, կամ հասկանա, որ չարիք է գործել»,-նշել է նա։




















