top of page

«Ոչինչ չի արել, որ 44-օրյա պատերազմը կանգնեցվի»․ Թաթուլ Հակոբյան

Oct 11, 2025
1 min read

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թրամփն արժանի չէր խաղաղության Նոբելյան մրցանակի, հետևաբար՝ կոմիտեն արդար որոշում է կայացրել:


Ամերիկան և նրա նախագահը ոչինչ չեն արել, չեն ուզեցել կամ չեն կարողացել, էական չէ, որպեսզի 44-օրյա պատերազմը կանգնեցվի, և դա եղել է Թրամփի նախագահության առաջին շրջանում:


Չեմ ուզում նսեմացնել կամ քննադատել Վաշինգթոնում ստորագրված փաստաթղթերը, քանի որ եթե դրանք կյանքի չկոչվեն, ապա 2029 թվականին Հայաստանին պարտադրված փաստաթուղթը ավելի վատն է լինելու:


Եթե Վաշինգթոնի փաստաթուղթը ստորագրելուց հետո բացվեին Թուրքիա-Հայաստան և Ադրբեջան-Հայաստան սահմանները, ապա գուցե արդար լիներ Թրամփին նման մրցանակ հանձնելը:


Մինչդեռ, Հայաստանին պարտադրված այս համաձայնությունները, վստահ չեմ, որ իրականություն են դառնալու, անգամ Բաքվի պահանջով Սահմանդրություն փոխելու դեպքում»:

 
 
1/2990
bottom of page