Սպառնաց ձերբակալել օտարերկրացիներին
Oct 9
1 min read

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել ԱՄՆ-ի և ԵՄ քաղաքացիների ձերբակալումը՝ ռուսների հետ հետագա փոխանակման համար, այդ թվում՝ Չեռնոգորիայում ձերբակալված «Ռիբար» Z-նախագծի հիմնադիր Միխայիլ Զվինչուկին։
«Հիմա, բավականին հնարավոր է, մենք ստիպված կլինենք փոխանակման ֆոնդը լրացնել եվրոպացի և ամերիկացի հիմարներով, որպեսզի մերոնց վերադարձնենք», - հայտարարել է Մեդվեդևը։
Նրա խոսքով՝ Եվրոպայում հայտարարվել է ռուսների «որս», և յուրաքանչյուր ոք, ով «ճշմարտությունն է ասում արևմտյան երկրների, ԵՄ-ի և Բանդերայի նեոնացիստական ռեժիմի մասին», կարող է ձերբակալվել։




















