top of page

Ադրբեջանցի զինծառայողները Թուրքիայում մասնակցում են ՆԱՏՕ-ի զորավարժություններին

Oct 25, 2025
1 min read

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ադրբեջանական բանակի անձնակազմի մի խումբ մասնակցում է Թուրքիայում անցկացվող «Նուսրաթ 2025» միջազգային զորավարժություններին։


Ըստ տեղեկությունների՝ Սարոսի ծոցում անցկացվող զորավարժություններին մասնակցում են ՆԱՏՕ-ի երկրների ռազմածովային և ռազմաօդային ուժերը, Ափամերձ պահպանության հրամանատարության համապատասխան ստորաբաժանումները և տարբեր երկրների դիտորդներ։

Զորավարժությունների նպատակն է` բարելավել ստորաբաժանումների և հրամանատարությունների գիտելիքներն ու հմտությունները ականապատման մարտերի պլանավորման, իրականացման և գնահատման գործում, ինչպես նաև զարգացնել համագործակցությունը և համատեղ կարողությունները Թուրքիայի ռազմածովային ուժերի և բարեկամ և դաշնակից երկրների ռազմածովային ուժերի միջև։

Նշենք, որ Ադրբեջանից բացի, զորավարժություններին մասնակցում են ընդհանուր առմամբ 44 զինծառայող ԱՄՆ-ից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Բահրեյնից, Բուլղարիայից, Ինդոնեզիայից, Հարավային Աֆրիկայից, Նիդեռլանդներից, Քենիայից, Կորեայի Հանրապետությունից, Քուվեյթից, Մալայզիայից, Մարոկկոյից, Եգիպտոսից, Պակիստանից, Պերուից, Սաուդյան Արաբիայից, Սինգապուրից, Շրի Լանկայից և Օմանից։

 
 
1/2990
bottom of page