top of page

Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպից հետո 2 անձ բերման է ենթարկվել

Mar 26
1 min read


Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ խորհրդարանի հարևանությամբ տեղի ունեցած միջադեպից հետո Դեմիրճյան փողոցից երկու անձ ներկայացվել է համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին, «Ազատությանը» փոխանցեցին ՆԳՆ-ից:

Թե ինչ հիմքով են քաղաքացիները բերման ենթարկվել, պարզ չէ: Ոստիկանությունն այս պահին հրաժարվում է այլ մեկնաբանություն տալ:

Անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը «Ազատությանը» փոխանցեց, որ բերման են ենթարկվել ակտիվիստ Միքայել Մարգարյանը և Արսեն Վարդանյանը, ով «Համահայկական ճակատ» կուսակցության անդամ է:

ԱԺ նախագահի մասնկացությամբ փոխադարձ հայհոյանքներով միջադեպը տեղի է ունեցել Դեմիճյան փողոցում:

Անհետ կորած զինծառայողների հարազատները արդեն մի քանի օր է՝ հավաքվում են խորհրդարանի շենքի առջև՝ պահանջելով ԱԺ-ից հրապարակել 44-օրյա պատերազմի զեկույցը:

 
 
1/2990
bottom of page