Ամենայն Հայոց Հայրապետը ևս ստացել է Վատիկանում Սրբադասման արարողությանը ներկա գտնվելու հրավեր
- Elen Hovsepyan

- Oct 19
- 1 min read

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը «168»-ի հարցմանն ի պատասխան ասել է, որ Վատիկանում սրբադասման արարողությանը ներկա գտնվելու հրավեր Ամենայն Հայոց Հայրապետն ստացել է: «Սակայն տակավին սեպտեմբերի 16-ին Վատիկանում գտնվելու օրերին Նորին Սրբությունը պաշտոնապես տեղեկացրել էր, որ արարողությանը Հայոց Հայրապետին կներկայացնի Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը»,- ասել է նա:




















