top of page

Քանի՞ ՃՏՊ է գրանցվել վերջին օրերին․ ո՞րն է եղել պատճառը

Mar 16
1 min read


Արդեն մի քանի օր է, որ հանրապետության ողջ տարածքում եղանակային անբարենպաստ պայմանները լուրջ խնդիրներ են առաջացրել վարորդների համար։

Առատ տեղումները և սառցակալած ճանապարհահատվածները մի շարք վթարների պատճառ են դարձել տարբեր մարզերում։ Վարորդները նշում են, որ ճանապարհների որոշ հատվածներում առկա սառույցի պատճառով մեքենաների կառավարումը դժվարացել է, ինչն էլ հանգեցրել է բախումների։

ՆԳՆ-ից MediaHub-ին հայտնեցին, որ մարտի 13-16-ն ամբողջ հանրապետությունում գրանցվել է ընդհանուր առմամբ 41 ավտովթար, 49 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Էմմա Մարտիրոսյան

 
 
1/2990
bottom of page