top of page

«Գյումրեցին քեզ չի՛ ներելու»․ Հասմիկ Հակոբյան

Apr 12, 2025
1 min read

ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չեմ նախանձում քեզ, Մարտուն Գրիգորյան: Վստահ եմ, գիտակցել ես, թե ինչ արձագանքներ են լինելու քո քաղաքում էն մարդկանցից, ովքեր միայն Վարդան Ղուկասյանի քաղաքապետ չդառնալու համար քեզ են ձայն տվել:


Որքան էլ արդարացմանդ տեքստում ներողություն խնդրես, պատասխանատվությունը վրայիցդ գցես, գյումրեցին քեզ չի՛ ներելու, որովհետև ավագանու մանդատիցդ հրաժարվելու ես, գաս Երևան՝ քեզ «քցած» ՀՀԿ-ականների կողքին նստես, իսկ քո կողմից խաբված գյումրեցին մնալու է իր չընտրած քաղաքապետի ղեկավարած Գյումրիում:


Արդյունքում և՛ դու ես «քցված», և՛ գյումրեցին՝ խաբված: Կեցցե Քոչարյանը..․»։

 
 
1/2990
bottom of page