Ովքե՞ր են հեռացվել Գերագույն հոգևոր խորհրդի կազմից
- Elen Hovsepyan

- 14 hours ago
- 1 min read

MediaHub-ի տեղեկություններով՝ Գերագույն հոգևոր խորհրդի կազմում ընդգրկված են եղել 10 հոգևորականներ, ովքեր Փաշինյանի ձեռքն են սեղմել, նրանից 3-ը՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միզախանյանը, հեռացվել են Գերագույն հոգևոր խորհրդի կազմից։
Հեռացվածներին կփոխարինեն Սյունիքի թեմի առաջնորդ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը:




















