Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը երկարաձգվեց երեք ամսով
- Elen Hovsepyan

- 2 hours ago
- 1 min read

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը երկարաձգվել է ևս երեք ամսով՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ։
Դատավոր Կարեն Ֆարխոյանը բավարարել է դատախազի միջնորդությունը, իսկ պաշտպան Հովհաննես Խուդոյանը շեշտել է, որ մեղադրանքը հիմնված է կեղծ ապացույցների վրա։
«Բագրատ սրբազանին ՔԿՀ-ում պահելն անարգանք է ՀՀ իրավապահ համակարգի և արդարադատության նկատմամբ»,– նշել է պաշտպանը։
«Ես բացարձակ չեմ խնդրում կալանքիս ձևը փոխել, ես պայքարի մեջ եմ ՀՀ և կորսված Արցախի համար և մնալու եմ այդ պայքարի մեջ՝ լինի դա բանտում թե գերեզմանում, դուք ինչքան ուզում եք՝ այդ կալանքը երկարացրեք»,-դատարանում հայտարարեց Բագրատ Սրբազանը։




















