top of page

Հանրային համերաշխության ու միասնության գաղափարները ձեզ համար պիտի անհասկանալի ու անընդունելի լինեին․ Արման Աբովյանը՝ ՔՊ-ականներին

Feb 17
1 min read


Հանրային համերաշխության ու միասնության գաղափարները ձեզ համար պիտի անհասկանալի ու անընդունելի լինեին։

Գրել է «Կամուրջ» Քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանը՝ դիմելով ՔՊ-ականներին։

«Բացի թուրքից, բոլորը ձեզ համար թշնամի՞ են։

Ի պատասխան Արսեն Թորոսյանի և  ՔՊ-ական որոշ դեմքերի ջզաձգությունների.

Իսկ ինչպե՞ս է կոչվում «Քաղաքացիական պայմանագիր» +Ֆիդանի աջակցություն+ Թուրքիային ու Ադրբեջանին տրված անխոչընդոտ ճանապարհ+ Ջերմուկի գլխին ադրբեջանական զորք+ կորսված Արցախ+ 5000 զոհ համադրությունը։

Ու ինչպե՞ս են կոչվում դրանից հետո Ալիևին ուղղված հրապարակային ստորացուցիչ շնորհակալությունները։

Իհարկե, հաշվի առնելով հանրության պառակտման, նույնիսկ սեփական Եկեղեցու դեմ թշնամանքի գործողությունները, բնական է, որ հանրային համերաշխության ու միասնության գաղափարները ձեզ համար պիտի անհասկանալի ու անընդունելի լինեին»։

 
 
1/2990
bottom of page