Վանաձորի դատարանում մեղադրյալին դանակահարած անձը հայտնաբերվել ու կալանավորվել է
- Elen Hovsepyan

- Nov 2
- 1 min read

Հոկտեմբերի 27-ին Վանաձորի դատարանում սպանության գործով դատական նիստի ավարտից հետո գործով 4 մեղադրյալներից մեկին դանակով հարվածած և փախուստի դիմած անձը արդեն հայտնաբերվել և կալանավորվել է։
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՔԿ-ն:
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի հատկանիշներով (սպանության փորձ): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Վանաձորի դատարանում մայրը դանակահարել էր որդուն դաժանաբար սպանելու համար մեղադրվողին:




















