top of page

Ովքեր են Փաշինյանի հետ մեկնել Լեհաստան. Պատվիրակությունում 19 մարդ է

  • 4 hours ago
  • 1 min read


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ փետրվարի 25–ին, մեկնել է Լեհաստան։ Պատվիրակության կազմում ընդգրկված է 19 մարդ։

Նրանց թվում են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Լեհաստանում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետյանը, վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետ Գ. Վանոյանը և այլք։

Պատվիրակության կազմում են 4 լրատվամիջոցն երի ներկայացուցիչներ։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստանի Հանրապետություն:

Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ, որից հետո Հայաստանի և Լեհաստանի վարչապետները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով:

Պաշտոնական այցի շրջանակում վարչապետը հանդիպումներ կունենա նաև նախագահ Կարոլ Նավրոցկիի և Սենատի նախագահ Մալգոժատա Կիդավա Բլոնսկայի հետ:

Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ, որտեղ հանդիպում կունենա լեհական վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ:

 
 
1/2600
bottom of page