top of page

Ռազմավիրական ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է բեռնատարների համար

Dec 26, 2025
1 min read


Բեռնատար մեքենաների տեղաշարժը դադարեցվել է Ռազմավիրական ճանապարհի Հյուսիսային Օսիայի տեղամասում՝ Վրաստանում վատ եղանակի պատճառով, տեղեկացրել է Վրաստանի տարածաշրջանային ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը։

Մեծ բեռնատարների տեղաշարժը Վլադիկավկազ- Լարս հատվածում երկու ուղղություններով փակ է դեկտեմբերի 26-ի ժամը 11։00-ից։

Մամուլի ծառայությունում ավելացրել են, որ սահմանափակումներ են մտցվել՝ մինչեւ հատուկ կարգադրություն։

Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային երթուղին է, որը Ռուսաստանը կապում է Վրաստանի եւ Հայաստանի հետ։

 
 
1/2990
bottom of page