Ստամբուլում ավարտվել են ՌԴ-Ուկրաինա բանակցությունները. Կողմերը պատրաստվում են գերիների նոր փոխանակման

Ստամբուլում այսօրվա բանակցություններիցհետո Ուկրաինան և Ռուսաստանըպատրաստվում են գերիների նոր ազատարձակման, հայտարարել է Ուկրաինայինախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Նրանք(ուկրաինացիներն ու ռուսները) փաստաթղթերեն փոխանակել թուրքական կողմի միջոցով։Եվ մենք պատրաստվում ենք գերիների նորազատ արձակման», - ասել է Ուկրաինայինախագահը։
Ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ նոր փոխանակումների մասին համաձայնություն է ձեռք բերվել։ Նա խոստացել է մանրամասները ներկայացնել ավելի ուշ։ Փոխանակումները կկենտրոնանան երիտասարդների վերադարձի, ինչպես նաև զոհվածների մարմինների վերադարձի վրա։
Ռուսաստանը Ուկրաինային հուշագիր է տրամադրել պատերազմի ավարտի պայմանների վերաբերյալ, հավելել է Economist-ի լրագրողը Քերոլը. «Կլինի բանակցությունների ևս մեկ փուլ, ինչ էլ որ դա նշանակի, ֆիքսված ամսաթիվ չկա»։
Պատվիրակությունները միմյանց ձեռք չեն սեղմել և որևէ առաջարկ չեն արել, որը կարող էր վկայել որևէ հնարավոր գործարքի շուրջ առաջընթացի մասին, քանի որ Վլադիմիր Պուտինը հրաժարվում է հետ կանգնել իր առավելապաշտական պահանջներից, հաղորդում է Financial Times-ը։
The Economist»-ի լրագրող Օլիվեր Քերոլը հայտնել է, որ բանակցությունները կենտրոնացած էին մարդասիրական հարցերի վրա։ «Դրանք տևեցին մեկ ժամից փոքր-ինչ ավելի, ինչը ենթադրում է, որ քննարկելու քիչ բան կար»,- գրել է Քերոլը։




















