Իշխանությունները TRIPP-ը համարում են անվտանգության երաշխիք, խաչմերուկ․ 2 ամիս հետո բոլորովին հակառակը կլինի․ Սերժ Սարգսյան
- Elen Hovsepyan

- 7 days ago
- 1 min read

Մինչև վերջ չգիտեմ, թե ինչ է TRIPP-ը։ Ադրբեջանցիները դրան անվանում են միջանցք, թուրքերն անվանում են միջանցք, Հայաստանի հանրության մի մասն անվանում է միջանցք։
Իսկ իշխանությունները համարում են անվտանգության երաշխիք, խաչմերուկ, բայց իրենց ասածները մի շաբաթ հետո, մի ամիս հետո կփոխվեն, 2 ամիս հետո բոլորովին հակառակը կլինի, ասել է Սերժ Սարգսյանը։
«Երբ փաստաթուղթը տեսնենք, թե ինչ կարգավիճակ ունի, այն ժամանակ էլ կասեմ, ռիսկեր տեսնում եմ, թե ոչ:
Հայկական բանակը չթողեցին, որ խաղաղության երաշխավոր լինի, այդ փաստաթուղթն ինչ խաղաղության երաշխավոր պետք է լինի»,- նշել է նա




















