top of page

Վազգեն Սաղաթելյանին կալանավորելու միջնորդությունը մակագրվել է դատավոր Նելլի Բաղդասարյանին, Նարեկ Սամսոնյանինը՝ Արտուշ Գաբրիելյանին

Mar 22, 2024
1 min read

Վազգեն Սաղաթելյանին կալանավորելու միջնորդությունը մակագրվել է դատավոր Նելլի Բաղդասարյանին, Նարեկ Սամսոնյանինը՝ Արտուշ Գաբրիելյանին։

Այս մասին հայտնում են փաստաբաններ Արսեն Բաբայանը և Ռուբեն Մելիքյանը։

«Վազգեն Սաղաթելյանին կալանավորելու միջնորդությունը մակագրվել է Շենգավիթի նստավայրի դատավոր Նելլի Բաղդասարյանին:

Դատական նիստը նշանակվել է այսօր, ժամը 23:00-ին»,- գրել է Բաբայանը:

«Նարեկ Սամսոնյանին կալանավորելու միջնորդությունը «մակագրվել է» դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ Նիստը կսկսվի շուտով՝ երևի մաքսիմում մեկ - մեկուկես ժամից Շենգավիթի դատարանում»,-հայտնում է Մելիքյանը։

Հիշեցնենք, որ այսօր ձեռբակալել էին Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին։

ՔԿ-ն հայտնել էր, որ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին մեղադրանք է ներկայացվել՝ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։

1/2990
bottom of page