top of page

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը

  • 18 hours ago
  • 1 min read


Կանանց Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 31-ից հունիսի 10-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։ 

Մարիամ Ստեփանյանի գլխավորած թիմը կնախապատրաստվի ՖԻՖԱ Կանանց ԱԱ 2027 որակավորման փուլի խաղերին: Մեր ընտրանին հունիսի 5-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կընդունի Ղազախստանին։

3 օր անց կանանց Հայաստանի ազգային հավաքականը Վրաստանում կհանդիպի Բելառուսի թիմին։ Մարիամ Ստեփանյանը հրավիրել է հետևյալ խաղացողներին։

Դարպասապահներ

  • Շողիկ Սարդարյան — «Ուրարտու-աղջիկներ»

  • Ալինա Պողոսյան — «Ակրոն» Կոնոպլյովի ակադեմիա (Ռուսաստան)

  • Լիլիթ Բաբայան — «Փյունիկ-աղջիկներ»

Պաշտպաններ

  • Սավաննա Լի Թեյլոր — ԱՄՆ

  • Սվետլանա Ղարագյոզյան — «Ռոստով-աղջիկներ» (Ռուսաստան)

  • Լիանա Ղազարյան — «Ռոստով-աղջիկներ» (Ռուսաստան)

  • Սոֆիա Գրեյս Հարությունյան — «Ռոլինս» (ԱՄՆ)

  • Լուսինե Կոստանյան — «Ուրարտու-աղջիկներ»

  • Սուսաննա Բադալյան — «Փյունիկ-աղջիկներ»

  • Թահլիա Ոսկանյան — «Նորթ Վեսթ Սիդնեյ Սփիրիթ» (Ավստրալիա)

  • Անի Կարապետյան — «Փյունիկ-աղջիկներ»

  • Դինարա Շիխշաբեկովա —

Կիսապաշտպաններ

  • Կլաուդիա Չոլակիան — «Աքթոնիանս» (Անգլիա)

  • Աննա Դալլաքյան — «Ռիզայն-աղջիկներ» (Ռուսաստան)

  • Օքսաննա Պիզլովա — «Ռոստով-աղջիկներ» (Ռուսաստան)

  • Լարա Կազանջյան — «Դոննա Ռոմա-աղջիկներ» (Իտալիա)

  • Քրիստինե Ալեքսանյան — «Մետալիստ 1925» (Ուկրաինա)

  • Վերոնիկա Ասատրյան — «Փյունիկ-աղջիկներ»

  • Միլենա Սայադյան — «Ուրարտու-աղջիկներ»

  • Էլինա Մարտիրոսյան — «Ուրարտու-աղջիկներ»

  • Իզաբելլա Մանե Ներսեսյան — KKP Վարշավա (Լեհաստան)

  • Լիսա Կազանջյան — «Սթոունհիլ քոլեջ» (ԱՄՆ)

  • Սամիրա Շիխշաբեկովա —

Հարձակվողներ

  • Անի Սաֆարյան — «Կոլումբիայի համալսարանի մարզական թիմ»

  • Մարալ Արթին

  • Տաթև Խաչատրյան — «Փյունիկ-աղջիկներ»

 
 
1/2760
bottom of page