top of page

Մահը բոլորիցս խլեց նվիրյալ զինակցին և պայքարի գաղափարական ընկերոջը. «Հայաստան» խմբակցություն

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 21, 2024
  • 1 min read
ree

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ցավակցել է «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Հարությունյանի անժամանակ մահվան կապակցությամբ:

«Մեծ վշտով տեղեկացանք «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր, պայքարի առաջամարտիկ Հովհաննես Հարությունյանի անժամանակ մահվան մասին:

Մահը բոլորիցս խլեց նվիրյալ զինակցին և պայքարի գաղափարական ընկերոջը:Կիսելով կորստի անասելի ցավը` մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն

21.07.2024 թ.»,-ասվում  է ցավակցական ուղերձում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 31 տարեկան հասակում մահացել է «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր, ակտիվիստ Հովհաննես Հարությունյանը:

1/2412
bottom of page