top of page

Մինսկում մեկնարկել է ԱՊՀ ԱԳՆԽ նիստը

Apr 12, 2024
1 min read

Մինսկում մեկնարկել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը: ԱՊՀ գործկոմը հայտնել է, որ ԱԳՆ ղեկավարները կարծիքներ կփոխանակեն միջազգային օրակարգի և փոխգործակցության արդիական հարցերի շուրջ: Նիստի մասնակիցները նաև որոշումներ կընդունեն ԱՊՀ երկրներ ուղարկվող պատվիրակությունների իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի նախագծի, 2025 և 2026 թվականներին ԱՊՀ մարզական մայրաքաղաքներ հայտարարելու, ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման, համալսարանական սպորտի և դատական համակարգերի համար կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման ոլորտում համագործակցության երկրների բազային կազմակերպությունների կարգավիճակ տալու մասին:

Նշենք, որ նիստին ներկա է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը:

1/2990
bottom of page