«Կարծում եք Նիկոլ Փաշինյա՞նն է ինձ հրավիրել Հովհաննավանք՝ պատարագին մասնակցելու»․ Տեր Տարոն քահանա Հունանյան
- Elen Hovsepyan

- 6 days ago
- 1 min read

«Դուք կարծում եք Նիկոլ Փաշինյա՞նն է ինձ հրավիրել Հովհաննավանք՝ պատարագին մասնակցելու»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հաղարծինի քահանա Տեր Տարոն Հունանյանը՝ պատասխանելով հարցին, թե՝ «չեք կարծո՞ւմ, որ Նիկոլ Փաշինյանը ձեզ օգտագործում է քաղաքական դաշտում»։ «Տեր Արամն իմ ընկերն է, մենք միասին մի քանի տարի ճեմարանում սենյակակից ենք եղել և մեր մտքերը վաղուց են հատվում։ Կարծում եք՝ Տեր Արամի մոտ գալու, նրա խնդիրը լսելու համար ինձ պիտի վարչապետը կանչե՞ր։ Դրա համար կարիք կա՞, որ ինձ որևէ մեկը հրավիրեր»,- ավելացրեց Տեր Տարոնը։
Հիշեցման կարգով նշենք, որ Տեր Տարոն քահանա Հունանյանը, ով մասնակցել էր Հովհաննավանքում կարգալույծ քահանայի մատուցած պատարագին, այսօր կանչվել էրՄայր Աթոռ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ նա հրաժարվել է կարգապահական հանձնաժողովի հետ քննել իր հարցը։




















