top of page

Երևանի Կենտրոն վարչական շրջանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ՀՀ և ՌԴ 69-ամյա քաղաքացու մարմինը

Sep 18, 2025
1 min read

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մոսկովյան փողոց 31 շենքի բնակարաններից մեկում տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։



Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի այդ բնակարանում հայտնաբերել են ՀՀ և ՌԴ քաղաքացի, 69-ամյա Վարդգես Գ-ի դին։



Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։



Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն/հանկարծամահություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։



Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

 
 
1/2990
bottom of page