top of page

Մբապե. Իմ Եվրոն ձախողվեց

Jul 10, 2024
1 min read

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է 2024 թվականի Եվրոպայի առաջնությունից ազգային հավաքականի հեռանալու մասին։ Ֆրանսիացիները մրցաշարի կիսաեզրափակչում 1։2 հաշվով պարտվել են Իսպանիային։

sport.ru-ի հաղորդմամբ, Մբապեն խոստովանել է, որ իր իսկ ելույթները մրցաշարում անհաջող էր։ Նա Նա ընդամենը մեկ գոլ է խփել։

«Ֆուտբոլում դու կամ լավն ես, կամ վատը։ Բայց ես լավ չխաղացի։ Իմ Եվրոն ձախողված է։ Իհարկե, ես ուզում էի դառնալ Եվրոպայի չեմպիոն։

Բայց հիմա պետք է գնալ արձակուրդ, լավ հանգստանալ, հետո նոր կյանք սկսել։ Առջևում շատ բան ունեմ»,- Մբապեի խոսքերը սոցիալական ցանցերում մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

1/2990
bottom of page