top of page

«Ժողովուրդ». Պետական պարտքի հաշվին թոշակ են տալիս. Փաշինյանը խաբել է. ՄԱՍ 223

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 1, 2024
  • 1 min read
ree

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2018 թ․-ի հուլիսի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Նախկինում կառավարություններ են եղել, որոնք պետական պարտք են ավելացրել՝ թոշակ բարձրացնելու համար, մենք այդ տրամաբանությամբ չենք առաջնորդվում»:

Մինչդեռ իրականում Հայաստանի պետական պարտքը հատել է 12 մլրդ-ի շեմը։

2021 թ․-ի փետրվարի 9-ին ԱԺ ամբիոնից անդրադառնալով ընդդիմադիրների՝ պարտք վերցնելու համար քննադատությանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց․ «Եթե ինչ-որ մեկը մեզ առաջարկում է պարտք չվերցնել, ապա պետք է ցույց տա այն ճանապարհը, թե ինչպես պետք է թոշակ ու աշխատավարձ վճարենք մարդկանց»։

Այսինքն, ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի հայտարարության, Հայաստանում կենսաթոշակն ու աշխատավարձը վճարվում է պետական պարտքի ավելացման հաշվին։ Փաշինյանը նորից խաբեց»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/2411
bottom of page