Կալանավորի մոտ տեսակցության եկած կնոջ հանձնուքում հայտնաբերվել են արգելված իրեր
Aug 13, 2024
1 min read

ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձի մոտ երկարատև տեսակցության եկած կնոջ հանձնուքը։ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ զննության ընթացքում ծառայողները հանձնուքում առկա մանկական խաղալիքների և հագուստի միջից հայտնաբերել են բջջային հեռախոս, մարտկոց և լիցքավորման սարք։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ։




















