Նիկոլ Փաշինյանն շտապ իր մոտ է կանչել Գնել Սանոսյանին ու Ռուստամ Բադասյանին. նրանք ազատման դիմում են գրել. ԶԼՄ
Nov 17, 2024
1 min read

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով այսօր՝ նոյեմբերի 17-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ են շտապ կանչվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։ Վարչապետը խիստ զրույց է ունեցել նշված անձանց հետ, ինչից հետո վերջիններս աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել։ Արդյո՞ք վարչապետը պաշտոնանկ կանի նրանց, թե ոչ, պարզ կլինի առաջիկայում։




















