top of page

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ իրավիճակը լարվել է․ ձերբակալություններ են սկսվել

Dec 29, 2024
1 min read

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ իրավիճակը լարվել է, հայտնում է Echo of the Caucasus Telegram ալիքը։

«Ուժայինները, ձերբակալություններ սկսելով, բացել են Ռուսթավելի պողոտայի երթևեկությունը»,- գրում է լրատվամիջոցը։

Հիշեցնենք, որ բողոքի ակցիան տեղի է ունենում Վրաստանի վեցերորդ նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության ֆոնին, որն այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ստանձնել է պաշտոնը։

Ցուցարարները համաձայն չեն խորհրդարանական ընտրությունների արդյունքների և Կավելաշվիլիի՝ նախագահի պաշտոնում ընտրվելու հետ։

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցուցադրաբար լքել է նախագահական նստավայրը՝ ասելով, որ իր հետ տանում է «լեգիտիմությունը»։

 
 
1/2990
bottom of page