«Փաստ». Նախկինում ՀԷՑ-ը տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերել Եկեղեցուն
- Elen Hovsepyan

- 3 hours ago
- 1 min read

«Փաստ» թերթը գրում է. «Օրեր առաջ տեղեկություն տարածվեց, թե ՀԷՑ-ը 50 տոկոսով զեղչ է կիրառելու և սուբսիդավորելու է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոսանքի վարձը, որտեղ հոգևոր տեսուչ է Փաշինյանի տիրադավ եպիսկոպոսներից Անուշավան Ժամկոչյանը։
Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե ՀԷՑ-ը զավթած քպականները «մեծահոգաբար» Եկեղեցու հոգսը թեթևացնում են։
Մինչդեռ, «Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, ոչ միայն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն, Հայ առաքելական այլ եկեղեցիներին ևս ՀԷՑ-ը տարիներ շարունակ նման աջակցություն է ցուցաբերել։ Ավելին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին տաքացվող հատակ ունի, և նախկինում ջեռուցման սեզոնի բոլոր եկեղեցական տոներին ընդհանուր ջեռուցմանը զուգահեռ այն ևս ջեռուցվել է։
Հավելենք, որ, մեր տեղեկություններով, մինչ ՀԷՑ-ի խլելը, ՀԷՑ-ի կողմից, օրինակ՝ Սուրբ Հովհաննես եկեղեցու զեղչը կազմել է 12.000 կվտժ էլեկտրաէներգիա, Գեղարդի վանքինը՝ 358.000 կվտժ, Սուրբ Սարգիս եկեղեցու զեղչը 2016 թվականի մայիսից մինչև 2023 թվականի փետրվար (83 ամիս)՝ ծախսի 50%-ի չափով, ինչը 54.000 կվտժ է կազմում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու զեղչը 20 ամսվա համար` 738.000 կվտժ էլեկտրաէներգիա։
Ի դեպ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ներքին տնտեսական բալանսում գտնվող էներգատնտեսության վերազինումը ևս իրականացվել է ՀԷՑ-ի աջակցությամբ։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




















